Բարի գալուստ ԴԱՆ Միություն

Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը (ԴԱՆ Միություն) հիմնադրվել է 2003-ին և միավորում է ոլորտի առաջատար 21 ընկերությունների։ Միությունը մեկտեղել է անդամների ջանքերը Հայաստանի համար ավանդական և հեռանկարային դեղագործության ոլորտի զարգացմանը նպաստելու համար։ Միությունն իր արդյունավետ գործունեության շնորհիվ դարձել է դեղաշուկայի զարգացմանը նպաստող, ոլորտի ընկերությունների շահերը պաշտպանող ազդեցիկ ուժ։

ԴԱՆ Միության գործունեության արդյունավետությունը ապահովվում է հստակ ծրագրված ռազմավարության կենսագործման, այդ փաստաթղթով նախատեսված գործառույթների իրականացման և ծառայությունների մատուցման միջոցով։

Մենք առաջնորդվում ենք այն գիտակցումով, որ և՛ առանձին դեղագործական ձեռնարկությունների, և ամբողջ ոլորտի զարգացման նպատակները հասանելի են միայն ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների լուծման տանող բաց, թափանցիկ երկխոսության միջոցով։ Եվ Միությունը հաջողությամբ է կատարում դեղագործական շուկայի մասնակիցների, նրանց և պետության միջև երկխոսությունն ուղղորդողի ու խթանողի դերը։ Երկխոսությունը և դրա արդյունքները արտացոլվում են նաև ԴԱՆ Միության այս կայքում, որի էջերում շահագրգիռ ընթերցողը կգտնի նաև բազմապիսի տեղեկատվություն ինչպես հայրենական, այնպես էլ միջազգային դեղագործական շուկաներում իրադարձությունների զարգացման մասին։ Նաև համոզված ենք, որ ԴԱՆ Միության կայքը կնպաստի Միության և հայկական շուկայում գործող դեղագործական ընկերությունների նոր կապերի հաստատմանը և համագործակցության ընդլայնմանը։

 

Աշխատաժողով դեղերի ԵՄ արտահանման հնարավորությունների վերաբերյալ

16 Դեկտեմբերի 2011
Աշխատաժողով դեղերի ԵՄ արտահանման հնարավորությունների վերաբերյալ

2011թ.դեկտեմբերի 9-ին Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության գրասենյակում կայացավ աշխատաժողով «Դեղորայքի արտահանումը ԵՄ և ԱՊՀ երկրներ. Հիմնական պահանջները և ընթացակարգերը» թեմայով։ Աշխատաժողովը կազմակերպվել էր «Հայաստանի ԵՄ ինտեգրման ու զարգացման հեռանկարները» ծրագրի շրջանակներում Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության, Հայաստանում CABIR Alumni Council-ի հետ համատեղ ուժերով՝ Շվեյցարիայի զարգացման ու համագործակցության գործակալության ու Միջազգային հետազոտությունների և զարգացման բարձրագույն ինստիտուտի (Ժնև, Շվեյցարիա) աջակցությամբ։

Մանրամասն...

Հանդիպում ուսանողների հետ Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտում

13 Դեկտեմբերի 2011
Հանդիպում ուսանողների հետ Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտում

2011թ դեկտեմբերի 8-ին Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտում կայացավ Հայաստանի Հանրապետության դեղարտադրողների և ներմուծողների Միության (ԴԱՆ) տնօրեն Սամվել Զաքարյանի և GXP Գերազանցության կենտրոնի տնօրեն Արամ Ղազարյանի դասախոսություններն ինստիտուտի դեղագիտական ֆակուլտետի ուսանողների մասնակցությամբ: Նրանց կողմից ներկայացվեց Հայաստանում դեղագիտության զարգացման հեռանկարները, դեղարտադրության ընդլայնման խիստ անհրաժեշտությունը, զարգացման ուղիները, ինչպես նաև նոր մասնագետների պատրաստման պահանջարկն ըստ Եվրոպական և միջազգային չափանիշների: Նշվեց համապատասխան կադրերի պատրաստման ուղիները, պայմանները և հնարավորությունները Հայաստանի Հանրապետությունում:

Մանրամասն...

«ԱՊՀ երկրների Դեղագործական ֆորում 2012» կկայանա փետրվարին, Մոսկվայում

16 Նոյեմբերի 2011
«ԱՊՀ երկրների Դեղագործական ֆորում 2012» կկայանա փետրվարին, Մոսկվայում

Ադամ Սմիթի Ինստիտուտի կողմից կազմակերպվող «ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ» ամենամյա համաժողովը ավանդաբար կկայանա Մոսկվայում, 2012թ. փետրվարի 14-16-ին։

Ֆորումի ինտերնետային կայքն է՝ http://www.adamsmithconferences.com/HR19SZAR

Մանրամասն...

ԴԱՆ Միության անդամներ

left direction
right direction

Health Service & Pharmacy EXPO '12

pharmacy-expo-2012

Pharma-Armenia Conference 2011

pharma-armenia-banner

Ֆարմա հանդես

book-review

2011 թվականի սեպտեմբերի Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը և «GXP» Գերազանցության Կենտրոնը թողարկեցին «ՖԱՐՄԱ» դեղագործական գիտական ամսագրի հերթական երկրորդ համարը:

 

www.pharma-mag.am

Վիդեո

Alfa Pharm Arpimed Esculap Lambron Pharmimpex Liqvor Medical Horizon Tonus-Les Վիտամաքս-Ե Yerevan Chemicals and Drugs Factory

Քարոզարշավ

Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo

Միջոցառումներ

Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo

Find us on Facebook
Follow us on Twitter!