Մեր մասին

Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը (ԴԱՆ Միություն) հիմնադրվել է 2003-ին՝ ոլորտի 10 ընկերությունների նախաձեռնությամբ։ Միության կազմում են երկրի առաջատար դեղագործական ընկերությունները, որոնք ապահովում են երկրում դեղերի արտադրության ընդհանուր ծավալի մեծ մասը։

ԴԱՆ Միության տեսլականն է՝

Որպես Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բաղադրիչ՝ երկրի դեղորայքային ռազմավարական ինքնաբավությունն ապահովող դեղագործական արդյունաբերություն ունենալը։

ԴԱՆ Միության առաքելությունն է՝

Հայաստանում մրցունակ դեղագործական ոլորտի կայացմանն ու զարգացմանը նպաստելը՝ որակյալ, անվտանգ ու մատչելի դեղամիջոցների և բժշկական նշանակության ապրանքների արտադրության ու ներմուծման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու միջոցով։

ԴԱՆ Միության նպատակներն են՝

  • ոլորտում արդար և հավասար մրցակցության ապահովումը,
  • դեղագործական միջազգային շուկային հայկական ընկերությունների ինտեգրումը,
  • անընդհատ կատարելագործման գործելաոճի արմատավորումը,
  • Միության հեղինակության ամրապնդումը։

ԴԱՆ Միության խնդիրներն են՝

  • դեղագործության, տնտեսական և հարակից ոլորտներին առնչվող օրենսդրական դաշտի անընդհատ մոնիթորինգը, ՀՀ կառավարություն օրենսդրական առաջարկների ներկայացումը, Ազգային Ժողովում դեղագործության ոլորտի սուբյեկտների միասնական շահերի պաշտպանությունը,
  • դեղագործության ոլորտի գործարար էթիկայի կանոնների մշակումը, ընդունումը և իրականացման ապահովումը,
  • դեղագործական ընկերություններում միջազգային ստանդարտների և առաջավոր տեխնոլոգիաների ներդրմանը նպաստելը,
  • դեղագործության ոլորտի մասնագետների վերապատրաստման կազմակերպումը և աջակցությունը համապատասխան ծրագրերին,
  • ներքին և արտաքին շուկաներում հայկական դեղագործական արտադրանքի առաջխաղացման գործուն մեխանիզմների մշակումն ու գործարկումը,
  • ներքին և արտաքին դեղաշուկաների մասին տեղեկատվության հավաքագրումը, վերլուծությունն ու տարածումը,
  • ներքին շուկայում հայկական դեղագործական արտադրանքի մասին իրազեկության մակարդակի բարձրացումը,
  • ոլորտի միջազգային և արտերկրի կազմակերպությունների հետ կապերի և համագործակցության ապահովումը։

Միությունը շարունակում է իր ընդլայնումն այն գիտակցումով, որ Հայաստանի դեղաշուկայի դերակատարների հնարավորինս լայն շրջանակի մասնակցությունը Միության աշխատանքներին առավելագույնս արդյունավետ կդարձնի կառույցի գործունեությունը, ինչը կնպաստի Միության անդամ ընկերությունների և դեղագործական արտադրանքի հայկական շուկայի զարգացմանը։

www.gxp.am

 

ԴԱՆ Միության անդամներ

left direction
right direction

Pharma Armenia

pharma-armenia-banner

Ֆարմա հանդես

pharma-10

2015 թվականի ապրիլին Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը և «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնը թողարկեցին «ՖԱՐՄԱ» դեղագործական գիտական ամսագրի հերթական 10-րդ համարը։

www.pharma-mag.am

Վիդեո

Alfa Pharm Arpimed Esculap Lambron Pharmimpex Liqvor Medical Horizon Tonus-Les Վիտամաքս-Ե Yerevan Chemicals and Drugs Factory

Միջոցառում

Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo

Քարոզարշավ

Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo

Find us on Facebook
Follow us on Twitter!