
Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միության (ԴԱՆ Միություն) անդամ ընկերություններն ըստ գործունեության հիմնական ուղղությունների ներկայացնում են հետևյալ խմբերը.
- դեղ արտադրողներ,
- դեղ ներմուծողներ,
- օտարերկրյա դեղագործական ընկերությունների ներկայացուցչություններ։
ԴԱՆ Միության կառավարման բարձրագույն մարմինը Միության մասնակիցների համագումարն է, որի բացառիկ իրավասությանն են պատկանում.
- Միության կանոնադրությունում փոփոխությունների և լրացումներ կատարելը և կանոնադրությունը նոր խմբագրմամբ հաստատելը,
- Միության ղեկավար և վերստուգող մարմիններ ընտրելը և նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելը,
- Միության ղեկավար և վերստուգող մարմինների հաշվետվությունները հաստատելը,
- Միության տարեկան հաշվետվությունները և հաշվապահական հաշվեկշիռները հաստատելը,
- Միության մասնակցին Միությունից հեռացնելը,
- Միության վերակազմակերպման և լուծարման մասին որոշումներ կայացնելը,
- Մասնաճյուղեր, ներկայացուցչություններ և հիմնարկներ ստեղծելը և նրանց աշխատանքի տարեկան արդյունքները հաստատելը։
ԴԱՆ Միությունը ղեկավարում է գործադիր տնօրենը, ով.
- վարում է Միության ընթացիկ գործերը,
- Միության անունից կնքում է գործարքներ, պայմանագրեր, համաձայնագրեր և վավերացնում է այլ փաստաթղթեր,
- համակարգում է Միության ստորաբաժանումների աշխատանքները,
- նշանակում և ազատում է հաստիքային աշխատողների,
- տալիս է լիազորագրեր,
- Միությունը ներկայացնում է այլ կազմակերպությունների հետ հարաբերություններում,
- վավերացնում է Միության ֆինանսական փաստաթղթերը։
ԴԱՆ Միության կազմում գործում են.
- Մշտական (Արբիտրաժային) խումբը, որի գործառույթն է ԴԱՆ ՄիությանՄարքեթինգային գործունեության Կանոնագրքի խախտումների վերաբերյալ դիմումների և վեճերի քննությունը։
- Ջի Էքս Պի Գերազանցության Գիտական Կենտրոնը, որի գործառույթներն են.:
- մասնագիտական վերապատրաստումը,
- նախահամապատասխանության խորհրդատվության տրամադրումը,
- գնահատումների իրականացումը,
- ԴԱՆ Միության «Ֆարմա Դայջեսթ» մասնագիտացված հանդեսի հրատարակումը,
- տեղեկատվության արդիական ծառայությունների տրամադրումը,
- թարգմանչական ծառայությունների մատուցումը,
- հրապարակումների պատրաստումը,
- էլեկտրոնային գրադարանային ծառայությունների տրամադրումը,
- դեղագործության և հարակից ոլորտների խորհրդատվական ծառայությունների մատուցումը։
ԴԱՆ Միությունը իր աշխատանքները կազմակերպում է հետևյալ աշխատանքային խմբերի միջոցով.
- Զարգացման և ռազմավարական պլանավորման ԱԽ. ուսումնասիրում, մշակում և ներկայացնում է ԴԱՆ Միության գործունեության և զարգացման խոչընդոտների վերացման ու զարգացման ռազմավարական պլանավորման հետ կապված առաջարկներ,
- Քաղաքականության և իրավական հարցերի ԱԽ. ուսումնասիրում է Հայաստանում դեղագործության ոլորտի պետական քաղաքականության միտումները և օրենսդրական դաշտը, մշակում և ներկայացնում է պետական քաղաքականության բարելավմանը և օրենսդրության կատարելագործմանն ուղղված առաջարկներ,
- Որակի կառավարման ԱԽ. ուսումնասիրում է դեղ արտադրող և ներմուծող ընկերություններում որակի կառավարման ոլորտի ստանդարտների ներդրման պահանջարկը և հնարավորությունները, մշակում և ներկայացնում համապատասխան առաջարկներ,
- Շուկայի և մարքեթինգի հարցերի ԱԽ. ուսումնասիրում է դեղերի շուկայի և այդտեղ մարքեթինգային գործունեության զարգացման միտումները, ներկայացնում է համապատասխան ոլորտի ինքնակարգավորման և օրենսդրական կարգավորման հետ կապված առաջարկներ,
- Արտահանման և ներմուծման ԱԽ. ուսումնասիրում է դեղերի արտահանման և ներմուծման պայմաններն ու օրենսդրական դաշտը, մշակում և ներկայացնում է արտահանման խթանմանը և ներմուծման պայմանների բարելավմանը նպաստող առաջարկներ,
- Մոնիթորինգի և ԶԼՄ-ների հետ կապերի ԱԽ. ուսումնասիրում է հանրության հետ դեղագործության ոլորտի կապերի զարգացման և ԶԼՄ-ներում ոլորտի խնդիրների ու զարգացումների լուսաբանման վիճակը, մշակում և ներկայացնում է համապատասխան առաջարկներ։







































