Հանդիպում ուսանողների հետ Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտում

mehrabyan2011թ դեկտեմբերի 8-ին Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտում կայացավ Հայաստանի Հանրապետության դեղարտադրողների և ներմուծողների Միության (ԴԱՆ) տնօրեն Սամվել Զաքարյանի և GXP Գերազանցության կենտրոնի տնօրեն Արամ Ղազարյանի դասախոսություններն ինստիտուտի դեղագիտական ֆակուլտետի ուսանողների մասնակցությամբ: Նրանց կողմից ներկայացվեց Հայաստանում դեղագիտության զարգացման հեռանկարները, դեղարտադրության ընդլայնման խիստ անհրաժեշտությունը, զարգացման ուղիները, ինչպես նաև նոր մասնագետների պատրաստման պահանջարկն ըստ Եվրոպական և միջազգային չափանիշների: Նշվեց համապատասխան կադրերի պատրաստման ուղիները, պայմանները և հնարավորությունները Հայաստանի Հանրապետությունում:

Ինստիտուտի մասնագետներին և ուսանողներին հնարավորություն ընձեռնվեց անվճար օգտվել դեղարտադրողների և ներմուծողների Միության էլեկտրոնային գրադարանից: Ձեռք բերվեց պայմանավորվածություն ինստիտուտի կողմից հրատարակվող Հայ-Բուլղարական բժշկական Տեղեկագրի բոլոր հատորների էլեկտրոնային տարբերակը' ԴԱՆ Միության (www.pharmunion.am) կայքում տեղադրելու: Նշվեց նաև դեղագիտության բնագավառում նոր աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտությունը: Պարոնայք' Ս.Զաքարյանը և Ա. Ղազարյանը սիրով պատասխանեցին ինստիտուտի դասախոսների և ուսանողների բազմաբնույթ հարցերին'կապված դեղերի ներմուծման, արտադրության և այդ բնագավառին վերաբերող այլ աշխատանքների հետ: Հանդիպման վերջում ինստիտուտի ղեկավարությունը շնորհակալություն հայտնեց բովանդակային և հանգամանալից դասախոսության անցկացման համար և հույս հայտնվեց նմանօրինակ հանդիպումներ հաճախակի կազմակերպելու վերաբերյալ:

 

ԴԱՆ Միության անդամներ

left direction
right direction

Pharma-Armenia Conference 2011

pharma-armenia-banner

Pharma-Armenia EXPO 2011

pharma-armenia-expo-banner

Ֆարմա հանդես

book-review

2011 թվականի դեկտեմբերին Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը և «GXP» Գերազանցության Կենտրոնը թողարկեցին «ՖԱՐՄԱ» դեղագործական գիտական ամսագրի հերթական երրորդ համարը:

 

www.pharma-mag.am

Վիդեո

Alfa Pharm Arpimed Esculap Lambron Pharmimpex Liqvor Medical Horizon Tonus-Les Վիտամաքս-Ե Yerevan Chemicals and Drugs Factory

Քարոզարշավ

Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo

Միջոցառումներ

Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo

Find us on Facebook
Follow us on Twitter!