Աշխատաժողով դեղերի ԵՄ արտահանման հնարավորությունների վերաբերյալ

cabir-workshop2011թ.դեկտեմբերի 9-ին Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության գրասենյակում կայացավ աշխատաժողով «Դեղորայքի արտահանումը ԵՄ և ԱՊՀ երկրներ. Հիմնական պահանջները և ընթացակարգերը» թեմայով։ Աշխատաժողովը կազմակերպվել էր «Հայաստանի ԵՄ ինտեգրման ու զարգացման հեռանկարները» ծրագրի շրջանակներում Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության, Հայաստանում CABIR Alumni Council-ի հետ համատեղ ուժերով՝ Շվեյցարիայի զարգացման ու համագործակցության գործակալության ու Միջազգային հետազոտությունների և զարգացման բարձրագույն ինստիտուտի (Ժնև, Շվեյցարիա) աջակցությամբ։

Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի դեղ արտադրող ընկերությունների, CABIR Alumni Council-ի ներկայացուցիչները։ Աշխատաժողվի ընթացքում ներկայացվեցին դեղագործության ոլորտում միջազգային կազմակերպությունների և արտասահմանյան երկրների կողմից առաջարկվող ծրագրերը, այդ ծրագրերին դիմելու կարգը, ԵՄ կողմից զարգացող երկրներին առաջարկվող արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգը (GSP+), ԵՄ արտահանումը խթանելու նպատակով պատրաստված «ԵՄ արտահանման տեղեկատու» ինտերնետային կայքը և կայքից օգտվելու հնարավորությունները, ինչպես նաև ԵՄ դեղերի ներմուծման նկատմամբ գործող հիմնական պահանջները։

Միջոցառման ընթացքում քննարկվեց նաև դեղերի արտահանման ընդլայնման հնարավորությունները և առկա խնդիրները։

 

ԴԱՆ Միության անդամներ

left direction
right direction

Pharma-Armenia Conference 2011

pharma-armenia-banner

Pharma-Armenia EXPO 2011

pharma-armenia-expo-banner

Ֆարմա հանդես

book-review

2011 թվականի դեկտեմբերին Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը և «GXP» Գերազանցության Կենտրոնը թողարկեցին «ՖԱՐՄԱ» դեղագործական գիտական ամսագրի հերթական երրորդ համարը:

 

www.pharma-mag.am

Վիդեո

Alfa Pharm Arpimed Esculap Lambron Pharmimpex Liqvor Medical Horizon Tonus-Les Վիտամաքս-Ե Yerevan Chemicals and Drugs Factory

Քարոզարշավ

Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo

Միջոցառումներ

Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo

Find us on Facebook
Follow us on Twitter!