Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը (ԴԱՆ Միություն) հիմնադրվել է 2003-ին և միավորում է ոլորտի առաջատար 22 ընկերությունների։ Միությունը մեկտեղել է անդամների ջանքերը Հայաստանի համար ավանդական և հեռանկարային դեղագործության ոլորտի զարգացմանը նպաստելու համար։ Միությունն իր արդյունավետ գործունեության շնորհիվ դարձել է դեղաշուկայի զարգացմանը նպաստող, ոլորտի ընկերությունների շահերը պաշտպանող ազդեցիկ ուժ։
ԴԱՆ Միության գործունեության արդյունավետությունը ապահովվում է հստակ ծրագրված ռազմավարության կենսագործման, այդ փաստաթղթով նախատեսված գործառույթների իրականացման և ծառայությունների մատուցման միջոցով։
Մենք առաջնորդվում ենք այն գիտակցումով, որ և՛ առանձին դեղագործական ձեռնարկությունների, և ամբողջ ոլորտի զարգացման նպատակները հասանելի են միայն ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների լուծման տանող բաց, թափանցիկ երկխոսության միջոցով։ Եվ Միությունը հաջողությամբ է կատարում դեղագործական շուկայի մասնակիցների, նրանց և պետության միջև երկխոսությունն ուղղորդողի ու խթանողի դերը։ Երկխոսությունը և դրա արդյունքները արտացոլվում են նաև ԴԱՆ Միության այս կայքում, որի էջերում շահագրգիռ ընթերցողը կգտնի նաև բազմապիսի տեղեկատվություն ինչպես հայրենական, այնպես էլ միջազգային դեղագործական շուկաներում իրադարձությունների զարգացման մասին։ Նաև համոզված ենք, որ ԴԱՆ Միության կայքը կնպաստի Միության և հայկական շուկայում գործող դեղագործական ընկերությունների նոր կապերի հաստատմանը և համագործակցության ընդլայնմանը։







































