Ջի Էքս Պի Գերազանցության Կենտրոնն առաջարկում է պատշաճ կազմակերպման վերապատրաստման դասընթացներ, որոնք մշակվել են համապատասխան ոլորտում ճանաչված միջազգային փորձագետների կողմից և հաստատված են ՀՀ առողջապահության նախարարության կողմից։ Դասընթացների և սեմինարների ցանկում ներառված են տարբեր մասնագիտական թեմաներ։
Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել ինչպես Հայաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիները։ Դասընթացները վճարովի են։ Դասընթացների ավարտից հետո մասնակիցները ստանում են պետական նմուշի հավաստագիր։
1. Ընդհանուր «GXP» դասընթացների ծրագրեր.
1.1. ԵՄ Պատշաճ արտադրական գործունեության (ՊԱԳ) ուղեցույցներ.
1.2. ՊԱԳ սկզբունքներ,
1.3. Դասընթացների վերապատրաստում,
1.4. Դասընթաց ըստ գործընթացների ստանդարտ ընթացակարգերի (ԳՍԸ),
1.5. ԳՍԸ-ների մշակում և փաստաթղթավորում,
1.6. Պատշաճ բաշխման գործունեություն (ՊԲԳ),
1.7. Որակավորված անձ։
2. Դասընթացներ ըստ հատուկ թեմաների.
2.1. Ստերիլ արտադրություն,
2.2. Վավերացում և որակավորում,
2.3. Գործարանի նախագծում և ջեռուցման,օդափոխման և օդորակման համակարգ։
2.4. Արդյունավետ աուդիտ,
2.5. Ոլորտը կարգավորող համակարգ,
2.6. Կրիտիկական մաքրում և վավերացում։
3. Ընդհանուր կառավարման դասընթացներ.
3.1. Միջին օղակի կառավարում,
3.2. Դեղագործական մարքեթինգ,
3.3. Բժշկական ներկայացուցիչ,
3.4. Մարդկային ռեսուրսների համակարգ և գնահատում,
3.5. Արտահանման մարքեթինգ։
Կենտրոնի տարեկան դասընթացների ծրագրերը և այլ մանրամասներ առկա են ինտերնետային կայքում. www.gxp.am։







































