Բարի գալուստ ԴԱՆ Միություն

Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը (ԴԱՆ Միություն) հիմնադրվել է 2003-ին և միավորում է ոլորտի առաջատար 22 ընկերությունների։ Միությունը մեկտեղել է անդամների ջանքերը Հայաստանի համար ավանդական և հեռանկարային դեղագործության ոլորտի զարգացմանը նպաստելու համար։ Միությունն իր արդյունավետ գործունեության շնորհիվ դարձել է դեղաշուկայի զարգացմանը նպաստող, ոլորտի ընկերությունների շահերը պաշտպանող ազդեցիկ ուժ։

ԴԱՆ Միության գործունեության արդյունավետությունը ապահովվում է հստակ ծրագրված ռազմավարության կենսագործման, այդ փաստաթղթով նախատեսված գործառույթների իրականացման և ծառայությունների մատուցման միջոցով։

Մենք առաջնորդվում ենք այն գիտակցումով, որ և՛ առանձին դեղագործական ձեռնարկությունների, և ամբողջ ոլորտի զարգացման նպատակները հասանելի են միայն ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների լուծման տանող բաց, թափանցիկ երկխոսության միջոցով։ Եվ Միությունը հաջողությամբ է կատարում դեղագործական շուկայի մասնակիցների, նրանց և պետության միջև երկխոսությունն ուղղորդողի ու խթանողի դերը։ Երկխոսությունը և դրա արդյունքները արտացոլվում են նաև ԴԱՆ Միության այս կայքում, որի էջերում շահագրգիռ ընթերցողը կգտնի նաև բազմապիսի տեղեկատվություն ինչպես հայրենական, այնպես էլ միջազգային դեղագործական շուկաներում իրադարձությունների զարգացման մասին։ Նաև համոզված ենք, որ ԴԱՆ Միության կայքը կնպաստի Միության և հայկական շուկայում գործող դեղագործական ընկերությունների նոր կապերի հաստատմանը և համագործակցության ընդլայնմանը։

 

Գործարկվեց www.pharma-expo.am կայքը

15 Մայիսի 2012
Գործարկվեց www.pharma-expo.am կայքը

Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միության նախաձեռնությամբ ստեղծվել է www.pharma-expo.am կայքը, որը հնարավորություն է ընձեռում ծանոթանալ ԴԱՆ միության կողմից կազմակերպվող «Ֆարմա-Արմենիա Էքսպո» ամենամյա դեղագործական մասնագիտացված ցուցահանդեսի բնույթին։ Կայքում տեղադրված լուսանկարների շարքը տեսանելի է դարձնում ցուցահանդեսի ընթացքն ու բովանդակությունը։

Մանրամասն...

Կեղծ դեղերի շրջանառության կանխումը՝ մտավոր սեփականության պաշտպանության համատեքստում

26 Ապրիլի 2012
Կեղծ դեղերի շրջանառության կանխումը՝ մտավոր սեփականության պաշտպանության համատեքստում

Ապրիլի 26-ին Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատանը կայացավ Մտավոր սեփականության պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառում։ Բացման խոսքով հանդես եկավ միջոցառման կազմակերպիչ` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրային հարցերով պատասխանատու Մեգան Բոուլդինը, որին հաջորդեցին մտավոր սեփականության իրավունքի վերաբերյալ «Dark Trade» ֆիլմի ցուցադրությունն ու քննարկումը։

Մանրամասն...

ԴԱՆ Միության անդամ-կազմակերպությունները՝ Վրաստանում

21 Ապրիլի 2012
ԴԱՆ Միության անդամ-կազմակերպությունները՝ Վրաստանում

Ապրիլի 21-ին Վրաստանում՝ Թբիլիսիում Հայաստանի և Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունների նախաձեռնությամբ կայացավ Bridge Միջազգային Տնտեսական  Համաժողովը։ Համաժողովին զուգահեռ ընթանում էր Bridge Expo ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին հայաստանյան ավելի քան 30 կազմակերպություններ։

Մանրամասն...

ԴԱՆ Միության անդամներ

left direction
right direction

Pharma-Armenia Conference 2011

pharma-armenia-banner

Pharma-Armenia EXPO 2011

pharma-armenia-expo-banner

Ֆարմա հանդես

book-review

2011 թվականի դեկտեմբերին Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը և «GXP» Գերազանցության Կենտրոնը թողարկեցին «ՖԱՐՄԱ» դեղագործական գիտական ամսագրի հերթական երրորդ համարը:

 

www.pharma-mag.am

Վիդեո

Alfa Pharm Arpimed Esculap Lambron Pharmimpex Liqvor Medical Horizon Tonus-Les Վիտամաքս-Ե Yerevan Chemicals and Drugs Factory

Քարոզարշավ

Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo

Միջոցառումներ

Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo

Find us on Facebook
Follow us on Twitter!