Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտի Տեղեկագիրը բժշկական ինստիտուտի գիտա-տեղեկատվական լրագիրն է, որտեղ կարող են ներկայացվել առողջապահության և բժշկական կրթության ոլորտներում հայ և օտարերկրյա գիտնականների տեսական ու գործնական գիտա-կրթական մենագրություններ, գիտական աշխատանքներ և առաջարկներ: Տեղեկագիրը երկլեզու է (անգլերեն և ռուսերեն) և տպագրվում է տարին երկու անգամ։ Անգլերեն և ռուսերեն տարբերակներում բոլոր հոդվածները պարունակում են հուշող բառեր և կարճ ամփոփագրեր`հետազոտողներին ընդգրկված աշխատանքները մատչելի դարձնելու նպատակով: Այժմ Տեղեկագրի բոլոր թողարկումները ուղեկցվում են հարակից օնլայն ձևաչափով։ Օնլայն տարբերակը զգալիորեն կընդլայնի մեր բժշկական Տեղեկագրի սահմանները և հազարավոր ընթերցողներին հնարավորություն կընձեռնի ծանոթանալ արխիվային նյութերի հետ։ Տեղեկագիրը ինդեքսավորված է ՀՏԴ ցուցիչով և գրանցված է /ISSN/ միջազգային ստանդարտ համարակալման համակարգում:
| Category: Bulletin | Page: 1 of 1 | |

2011 թվականի դեկտեմբերին Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը և «GXP» Գերազանցության Կենտրոնը թողարկեցին «ՖԱՐՄԱ» դեղագործական գիտական ամսագրի հերթական երրորդ համարը: