Անդամներ

«Էբոթ Փրոդաքթս»

հայաստանյան ներկայացուցչություն

abbot-logo

«Էբոթ Փրոդաքթս» ընկերությունը (նախկինում «Սոլվեյ Ֆարմա») մտնում է «Էբոթ»-ի (Abbott) կազմի մեջ, որը առողջապահության ոլորտի համաշխարհային առաջատար ընկերություններից է։ 2010-ին «Սոլվեյ-Ֆարմա» ընկերությունը մտավ «Էբոթ»-ի կազմի մեջ։ Բժշկության տարբեր ոլորտներում երկու ընկերությունների նվաճումների միավորումը բացում է ամբողջ աշխարհում պացիենտների բուժման մակարդակի բարձրացման լայն հնարավորություններ։ «Էբոթ»-ի գործունեությունը կենտրոնացած է առողջապահության ոլորտի առանցքային պահանջմունքների բավարարման, նոր դեղամիջոցների, տեխնոլոգիաների և բուժման նոր մեթոդների մշակման վրա։ «Էբոթ»-ը առողջապահության ոլորտում աշխատող միջազգային բազմապրոֆիլ ընկերություն է։

Մանրամասն...

«Ագաթա Ֆարմ» ՍՊԸ

agata-logo

«Ագաթա Ֆարմ» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2000-ին և սկզբնական շրջանում կոչվել է «Աբեկ Տրանսինտեր»։ 2005-ին ընկերությունը վերանվանվել է «Ագաթա Ֆարմ» ՍՊԸ։ Ընկերությունն ունի 10 դեղատուն (Երևան), որտեղ հաճախորդներին մատուցվում են դեղամիջոցների և բժշկական պարագաների ընտրությանն օժանդակող որակյալ խորհրդատվական ծառայություններ։ «Ագաթա Ֆարմ»-ը նաև հանդիսանում է Հայաստանի Հանրապետության հիվանդանոցներ և բժշկական հաստատություններ դեղամիջոցների և բժշկական սարքավորումների հուսալի մատակարարներից մեկը։

Մանրամասն...

«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ

alfapharm

«Ալֆա-Ֆարմ» դեղագործական ընկերությունը 1996թ-ից սկսած հաջողությամբ գործում է հայկական շուկայում: Ընկերությունը ներմուծում է բարձրորակ դեղորայք արտասահմանյան աշխարհահռչակ ընկերություններից և ունի շուրջ 80 դեղատներից բաղկացած ցանց, որոնք գտնվում են Հայաստանի տարբեր քաղաքներում, այդ թվում` Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Արարատում, Արմավիրում և Կապանում:

Մանրամասն...

«Ամիկուս» ՍՊԸ

amikus

1997-ին հիմնադրված «Ամիկուս» ՍՊ ընկերությունն իր գործունեությունը սկսել է դեղորայքի մանրածախ առևտրով: Զարգացնելով իր բիզնեսը` «Ամիկուս»-ն ավելի քան 10 տարիների գործունեության ընթացքում գրավել է իր կայուն տեղը Հայաստան դեղորայք ներմուծող խոշոր ընկերությունների կողքին։ Ընկերությունն ամուր կապեր է ստեղծել Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ֆինլանդիայում, Հունաստանում, Սլովենիայում, Ավստրիայում, Հնդկաստանում և Ռուսաստանում դեղորայք արտադրող ընկերությունների հետ։

Մանրամասն...

«Արմենֆարմ» ՍՊԸ

armenpharm-logo

Արմենֆարմ դեղագործական ընկերությունը հիմնադրվել է 22.05.1997 թվականին: Ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են` դեղորայքի, ախտահանիչների, բժշկական նշանակության ապրանքների, կոսմետիկայի մեծածախ և մանրածախ առևտուրը:Արմենֆարմ դեղատնային ցանցի առաքելությունն է` օգնել մարդկանց, հոգալ յուրաքանչյուր հաճախորդի առողջության մասին:Արմենֆարմ ընկերության գործունեության ուղենիշն է հաճախորդի վստահությունը, առողջությունը և լավ տրամադրությունը:Մեր աշխատանքի սկզբունքն է` ստեղծել առավելագույն հարմար և մատչելի պայմաններ սպառողների համար:

Մանրամասն...

«Արփիմեդ» ՍՊԸ

arpimed

«Արփիմեդ» ընկերությունը հիմնադրվել է 2001թ.-ին: Ընկերության գործարանը կառուցվել է եվրոպական մասնագետների նախագծով և ներկայումս արտադրում է ավելի քան 130 անուն դեղ, այդ թվում`ստոմատոլոգիայում օգտագործվող պրոֆիլակտիկ և բուժիչ միջոցներ, հականեխիչ և ախտահանիչ լուծույթներ, դիագնոստիկ և կոսմետիկական միջոցներ, ինչպես նաև անասնաբուժական պրակտիկայում օգտագործվող դեղեր:

Մանրամասն...

«Դարմանթեստ Լաբորատորիս» ՍՊԸ

darmantest-logo

«Դարմանթեստ Լաբորատորիս»-ը (ԴԹԼ) հիմնադրվել է 2009-ի հունիսին, Երևանում։ ԴԹԼ-ն կենսահամարժեքության և դեղակինետիկայի գծով բացառիկ լաբորատորիա է ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՊՀ տարածաշրջանում, քանի որ այն նախագծվել և կառուցվել է միջազգային և ԱՄՆ չափանիշներին համապատասխան։ Լաբորատորիան հագեցած է ջեռուցման, օդափոխության և օդորակման մեկուսացված համակարգով, ջրամատակարարման և անվտանգության համակարգերը հատուկ նախագծվել են այնպես, որպեսզի համապատասխանեն բոլոր միջազգային ստանդարտներին։

Մանրամասն...

«Էսկուլապ» ՍՊԸ

esculap

«Էսկուլապ» ընկերությունը ստեղծվել է 1996-ին և իր գործունեությունը սկսել է դեղորայքի ներմուծումից: Արագընթաց զարգացման շնորհիվ «Էսկուլապ»-ը դարձել է Հայաստանի առաջատար դեղագործական ընկերություններից մեկը, որը զբաղվում է դեղամիջոցների արտադրությամբ, ներմուծմամբ, արտահանումով, մեծածախ և մանրածախ վաճառքով:

Մանրամասն...

«ՖԻԿ Մեդիկալ»

հայաստանյան ներկայացուցչություն

fic-medical-logo

«ՖԻԿ Մեդիկալ» ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում գրանցվել է 2008-ի հոկտեմբերի 17-ին, սակայն ընկերության արտադրանքը հայրենական շուկայում ներկայացվում է 1997-ից։ Ներկայումս «ՖԻԿ Մեդիկալ»-ի կազմում են ֆրանսիական հինգ լաբորատորիաներ. «Boushara Recordati», «Mayoly Spindler», «Omega Pharma», «Rosa PhytoPharma» և «NIGY»։ 2008-ի մարտին «ՖԻԿ Մեդիկալ» ընկերությունը ձեռք է բերվել իտալական «Recordati Group» կոնցեռնի կողմից, և ներկայումս ընկերությունն այդ կոնցեռնի ստորաբաժանումներից մեկն է։ Դա տալիս է հայրենական շուկայում ներկայացվող դեղամիջոցների տեսականին ընդլայնելու հեռանկարային հնարավորություն։

Մանրամասն...

«Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ

հայաստանյան ներկայացուցչություն

GedeonRichter-logo«Richter Gedeon» ԲԲԸ – հունգարական կառավարմամբ տարածաշրջանային բազմազգ դեղագործական ընկերություն է Կենտրոնական և Արևեյան Եվրոպայում: Ընկերությունը իր մայր հիմնարկության և չորս երկրներում տեղակայված դուստր ընկերությունների հետ միասին հանդիսանում է տարածաշրջանի դեղագործական արդյունաբերությունը սահմանող ներկայացուցիչ: Շուկայական ցանցի միջոցով ընկերության արտադրանքը հասնում է աշխարհի հարյուր երկրների բնակիչներին:

Մանրամասն...

«Լագի» ՍՊԸ

lagi-logo«Լագի» ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին՝ որպես դեղագործական արտադրանքի մեծածախ ընկերություն։ Արդեն 12 տարի է, ընկերությունը համաշխարհային դեղագործական արդյունաբերության առաջատար ամերիկյան «Pfizer H.C.P. Corporation» ընկերության ներկայացուցիչն է Հայաստանում։ Բացի այդ, «Լագի»-ն հաջողությամբ ներկայացրել է «Cilag AG», «Nycomed» ընկերությունների շահերը։

«Լագի»-ն պայմանագրային հիմունքներով համագործակցում է նաև գեղարարական ապրանքներ արտադրող ռուս-ֆրանսիական «Գրին Մամա» ընկերության հետ։

Մանրամասն...

«Լամբրոն-Ֆարմիմպէքս» ՍՊԸ

lambron

«Լամբրոն-Ֆարմիմպէքս» ընկերությունն իր գործունեությունն սկսել է 1994-ից՝ զբաղվելով տարատեսակ դեղամիջոցների ներմուծմամբ և մեծածախ առևտրով: 1998-ին «Լամբրոն-Ֆարմիմպէքս»-ը և «Գեդեոն Ռիխտեր» հունգարական առաջատար ընկերությունը հիմնեցին «Ռիխտեր-Լամբրոն» հայ-հունգարական դեղագործական ընկերությունը:

Մանրամասն...

«Լիկվոր» ՓԲԸ

liqvor

«Լիկվոր» ընկերությունը հիմնվել է 1991-ին և եղել Հայաստանում առաջին դեղ արտադրող ոչ պետական ընկերությունը: «Լիկվոր»-ի արտադրանքը` որպես հիմնական բուժման միջոց, լայնորեն կիրառվում է Հայաստանի առողջապահական համակարգում: Ընկերության տեսականին ներառում է 60-ից ավելի դեղեր: Հիմնականում դրանք ներերակային, ներմկանային ներարկման և ակնաբուժական հեղուկ ստերիլ դեղամիջոցներ են:

Մանրամասն...

«Մեդա Ֆարմասյուտիկլ Զվիտցերլանդ»

հայաստանյան ներկայացուցչություն

meda-logo«Մեդա Ֆարմասյուտիկլ Զվիտցերլանդ»» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունն ընկերության շահերը Հայաստանում ներկայացնում է 2009-ից, թեև այն պաշտոնապես դեռ չի բացվել։
«Մեդա Ֆարմասյուտիկլ Զվիտցերլանդ»-ի առաքելությունն է Հայաստանի տարածքում որակյալ դեղամիջոցներ ներկայացնելը, առողջապահության որակի բարձրացմանը նպաստելը, իսկ նպատակներն են՝ նոր որակյալ դեամիջոցների և բուժման մեթոդների մասին բժիշկներին, դեղագետներին և առողջապահության ոլորտի այլ աշխատողներին տեղեկատվության տրամադրումը։ Ներկայացուցչությունում աշխատում է 3 մասնագետ։

Մանրամասն...

«Մեդիկալ Հորիզոն» ՍՊԸ

med-horizon

Գործարանի արտադրական տեխնոլոգիաները լիովին համապատասխանում են միջազգային ստանդարտներին։ Այն կառուցվել է Եվրոմիության «Պատշաճ Արտադրական Գործունեության» (EU GMP) ստանդարտներին համապատասխան: «Մեդիկալ Հորիզոն»-ը միակն է Հայաստանում, որն իրականացնում է մոմիկների արտադրություն։ Դեղերի արտադրության բոլոր հոսքագծերն ավտոմատացված են։ Դեղերի արտադրության ընթացքն ունի մեկ ուղղվածություն։

Մանրամասն...

«Նատալի Ֆարմ» ՍՊԸ

natali-pharm-logo«Նատալի Ֆարմ» ընկերությունը հիմնադրվել է 2001թ.-ին։ «Նատալի Ֆարմ»-ը Հայաստան դեղամիջոցների խոշորագույն ներմուծողն է վերջին տարիներին։ Ընկերությունն ունի ավելի քան 40 գործընկեր, որոնց թվում են բարձրորակ դեղորայք արտադրող խոշորագույն  ընկերություններ. «Servier», «Nycomed», «Novartis Pharma», «Novartis Consumer», «Orion», «Santen», «Berlin Chemie AG»։ Բացի այդ, «Նատալի Ֆարմ» ընկերությունը հանդիսանում է «Krewel Meuselbach», «Киевмедпрепарат», «Нижфарм», «Unipharm» ընկերությունների բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում:

Մանրամասն...

«ՆԻԲ Ֆարմ» ՍՊԸ

nib-logo

Հայկական «Նյու Ինտերնեյշնլ Բիզնես Ֆարմ» (ՆԻԲ Ֆարմ) ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 1994-ին՝ որպես բուլղարական «Նյու Ինտերնեյշնլ Բիզնես Ֆարմ» ընկերության դուստր ձեռնարկություն, և սկզբում կոչվում էր «ՆԻԲ-Արմենիա»։ 2000-ի փետրվարին ընկերությունը վերանվանվել է «ՆԻԲ Ֆարմ» (Նյու Ինտերնեյշնլ Բիզնես Ֆարմ)։ Ընկերությունը լայն ճանաչում ունի ներքին շուկայում, համագործակցում է արտերկրի ընկերությունների հետ և ներմուծում Ուկրաինայի, Բելառուսի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Չինաստանի, Կորեայի, Իրանի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ավստրիայի 27 ընկերությունների դեղամիջոցներ։

Մանրամասն...

«Պֆայզեր»

հայաստանյան ներկայացուցչություն

pfizer_logoPfizer ընկերությունը, որը հիմնադրվել է 1849 թ. Նյու-Յորքում, հանդիսանում է աշխարհի խոշորագույն կենսադեղագործական կոնցեռն, որը համաշխարհային դեղագործության առաջատար է դեղորայքի արտադրման և վաճառքի քանակով, և իր գործունեությունն իրականացնում է աշխարհի է ավելի քան 150 երկրներում:

Այսօր Pfizer-ին պատկանում է նորարար դեղամիջոցների գլխավոր թղթապանակը` տարբեր հիվանդությունների կանխարգելման և բուժման համար: Pfizer-ը զբաղեցնում է առաջատար դիրքեր նոր դեղամիջոցների ստեղծման բնագավառում ուռուցքաբանական, նյարդաբանական, սրտանոթային հիվանդությունների և շաքարախտի բուժման համար: Ընկերության դեղամիջոցները արտադրվում են 93 գործարաններում, որոնք տեղադրված են 40 երկրներում: Pfizer ընկերության հիմնական արժանիքն այն է, որ երկրագնդի բոլոր անկյուններում օր ու գիշեր նրա դեղամիջոցները օգնում են միլիոնավոր մարդկանց:

Մանրամասն...

«Ֆարմ Գոհար» ՍՊԸ

pharm-gohar

«Ֆարմ Գոհար» ընկերությունը հիմնվել է 2001-ին: Մինչ օրս ընկերության հիմնարար սկզբունքներն են`առաջարկվող ապրանքների երաշխավորված որակը և հաճախորդների և գործընկերների հետ հաղորդակցման բարձր մակարդակը։ Ընկերությունն երաշխավորում է իր կողմից առաջարկվող դեղերի և ապրանքների որակն ու իսկությունը, ինչի մասին վկայում են համապատասխան արտոնագրերն ու փաստաթղթերը:

Մանրամասն...

«Տոնուս-Լես» ՍՊԸ

tonusles

Ընկերությունը հիմնադրվել է 2000-ին՝ որպես դեղորայք ներմուծող, մեծածախ և մանրածախ առևտուր իրականացնող կազմակերպություն: Այժմ «Տոնուս-Լես» ընկերությունը հանրությանն է ներկայանում որպես կայացած հոլդինգ՝ իր ներկայացուցչություններով, մեծածախ առևտրի բազայով և դեղատնային ցանցով:

Մանրամասն...

«Վիտամաքս-Ե» ՍՊԸ

vitamax

Ավելի քան 10 տարի «Վիտամաքս-Ե» ընկերությունը զբաղվում է «Նարինե» պրոբիոտիկի արտադրությամբ: Ընկերությունն արտադրում է ավելի քան 15 մանրէներ, որոնց հիման վրա ստանում է շուրջ 50 մանրէային դեղամիջոցներ:
Ավելի քան 5 տարի «Վիտամաքս-Ե» ընկերությունը մշակում, արտադրում և իրացնում է ԿՉԿ «Նարինե» բարձրորակ պրոբիոտիկը (կուլտուրաների չոր կենսազանգված փոշու և դեղապատիճների տեսքով) Lactobacillus acidophilus Er-2 317/402 «Նարինե» շտամմի հիման վրա:

Մանրամասն...

«Երևանի քիմիա-դեղագործական ֆիրմա» ԲԲԸ

yerchem

«Երևանի քիմիա-դեղագործական ֆիրմա» ԲԲԸ-ն (ԵրՔԴՖ) հիմնադրվել է 1967-ին: Հայաստանի հիմնական դեղարտադրողներից է և գործում է խորհրդային ժամանակներից: Հիմնական արտադրանքը ներարկման դեղամիջոցներ են, ինչպես նաև պինդ և հեղուկ դեղաձևերը: Այսօր ընկերությունն իր արտադրանքի 70%-ն արտահանում է Ռուսաստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Վրաստան և այլ երկրներ:

Մանրամասն...

ԴԱՆ Միության անդամներ

left direction
right direction

Pharma-Armenia Conference 2011

pharma-armenia-banner

Pharma-Armenia EXPO 2011

pharma-armenia-expo-banner

Ֆարմա հանդես

book-review

2011 թվականի դեկտեմբերին Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը և «GXP» Գերազանցության Կենտրոնը թողարկեցին «ՖԱՐՄԱ» դեղագործական գիտական ամսագրի հերթական երրորդ համարը:

 

www.pharma-mag.am

Վիդեո

Alfa Pharm Arpimed Esculap Lambron Pharmimpex Liqvor Medical Horizon Tonus-Les Վիտամաքս-Ե Yerevan Chemicals and Drugs Factory

Քարոզարշավ

Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo

Միջոցառումներ

Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo

Find us on Facebook
Follow us on Twitter!