հայաստանյան ներկայացուցչություն

«Էբոթ Փրոդաքթս» ընկերությունը (նախկինում «Սոլվեյ Ֆարմա») մտնում է «Էբոթ»-ի (Abbott) կազմի մեջ, որը առողջապահության ոլորտի համաշխարհային առաջատար ընկերություններից է։ 2010-ին «Սոլվեյ-Ֆարմա» ընկերությունը մտավ «Էբոթ»-ի կազմի մեջ։ Բժշկության տարբեր ոլորտներում երկու ընկերությունների նվաճումների միավորումը բացում է ամբողջ աշխարհում պացիենտների բուժման մակարդակի բարձրացման լայն հնարավորություններ։ «Էբոթ»-ի գործունեությունը կենտրոնացած է առողջապահության ոլորտի առանցքային պահանջմունքների բավարարման, նոր դեղամիջոցների, տեխնոլոգիաների և բուժման նոր մեթոդների մշակման վրա։ «Էբոթ»-ը առողջապահության ոլորտում աշխատող միջազգային բազմապրոֆիլ ընկերություն է։
«Էբոթ»-ի ժամանակով ստուգված արտադրանքն ամբողջ աշխարհում բարձր է գնահատվում մասնագետների կողմից՝ արդյունավետության, հուսալիության և անվտանգության համար։
Ընկերությունը ձգտում է օգնել մարդկանց ապրելու առողջ և լիարժեք կյանքով։ Այս ուղով ավելի քան հարյուր տարի ընթանալով՝ «Abbott Products»/նախկին «Solvay- Pharma»-ն իր նշանալա;ի ավանդն է ներդնում առողջության պահպանման գործում՝ ակտիվորեն և բարեխղճորեն առողջապահության պրակտիկայում ներդնելով վերջին գիտական նվաճումները։
Ընկերության արտադրանքը նախատեսված է տարբեր տարիքային խմբերի համար (նորածիններից մինչև տարեցները) և ներառում է լայն տեսականի։
«Abbott Products»/նախկին «Solvay- Pharma»-ն ձգտում է մեծացնել այն երկրների քանակը , որտեղ ներկայացված է ընկերության արտադրանքը։ Այն վաղուց կայուն դիրքեր է Եվրոպայում և ներկայումս ակտիվորեն ընդլայնում է իր ազդեցությունը ԱՄՆ-ում, Արևելյան Եվրոպայի և Ասիայի երկրներում։ «Abbott Products»/նախկին «Solvay- Pharma»-ն ակտիվորեն աշխատում է աշխարհի ավելի քան 45 երկրներում, իսկ ընկերության արտադրանքը հասանելի է ավելի քան 150 երկրներում։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Հանովերում (Գերմանիա)։
«Abbott Products»/նախկին «Solvay- Pharma»-ն առաջատար է առողջապահության (բժշկության) հետևյալ ոլորտներում դեղամիջոցների մշակման և արտադրության գծով. սրտաբանություն, նեվրոլոգիա/հոգեբուժություն, գաստրոէնտերոլոգիա, գինեկոլոգիա/անդրոլոգիա, իմունոլոգիա։
«Abbott Products»/նախկին «Solvay- Pharma»-ն Հայաստանում իր աշխատանքն սկսել է 2002-ի նոյեմբերին։ Արդեն ութ տարի է, ինչ ընկերությունը ներկա Հայաստանի դեղագործական շուկայում և այդ ժամանակահատվածում կարողացել է մտնել հայկական շուկայում ներկա խոշորագույն դեղ արտադրողների տասնյակի մեջ։ Ներկայումս «Abbott Products»/նախկին «Solvay- Pharma»-ն 7-րդն է նրանց թվում։
2007-ին բացվեց Հայաստանում ընկերության տարածաշրջանային գրասենյակը։ Ներկայումս հայկական մասնաճյուղն ունի 11 աշխատակից, որոնք են տարածաշրջանային մենեջերը, առանցքային հաճախորդների գծով մենեջերը, 7 բժշկական ներկայացուցիչներ, գծանցման գծով մասնագետը և գրասենյակի օգնականը։







































