«Ալֆա-Ֆարմ» դեղագործական ընկերությունը 1996թ-ից սկսած հաջողությամբ գործում է հայկական շուկայում: Ընկերությունը ներմուծում է բարձրորակ դեղորայք արտասահմանյան աշխարհահռչակ ընկերություններից և ունի շուրջ 80 դեղատներից բաղկացած ցանց, որոնք գտնվում են Հայաստանի տարբեր քաղաքներում, այդ թվում` Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Արարատում, Արմավիրում և Կապանում:
Ընկերության լոգիստիկ բաշխիչ կենտրոնը համալրված է ավստրիական «Շեֆֆեր» ընկերության նորագույն հոսքագծով և համապատասխանում է դեղորայքի պահպանման համար անհրաժեշտ բոլոր չափանիշներին:
Ընկերության ուղիղ մատակարարներ են Ռուսաստանի, ԱՊՀ այլ երկրների, Եվրոպայի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի և Չինաստանի 70 առաջատար արտադրողներ։ Միաժամանակ, «Ալֆա Ֆարմ»-ը համագործակցում է տեղական դիստրիբյուտորների հետ, ինչն ընձեռում է լայն ապրանքատեսականի ապահովելու հնարավորություն։
Ժամանակակից բաշխման կենտրոնը (3600 քմ ընդհանուր մակերեսով) սարքավորված է ամենաառաջավոր հոսքագծային տեխնիկայով և համապատասխանում է դեղամիջոցների պահպանման, մշակման և բացթողման բոլոր պահանջներին: Պահեստի մեծ թողունակությունը թույլ է տալիս որակով և ժամանակին իրականացնել դեղերի բացթողումն ու առաքումը առավել քան 600 դեղատներ և 150 բժշկական հիմնարկներ: «Ալֆա-Ֆարմ» դեղատնային ցանցում, որն ամենախոշորն է երկրում, այսօր հաշվարկվում են շուրջ 80 դեղատուն, որոնք տեղաբաշված են Հայաստանի ողջ տարածքում:
Ընկերության աշխատակազմում են 450-ից ավելի աշխատակիցներ՝ ներառյալ բարձր որակավորում ունեցող դեղագործներ, լոգիստիկայի մասնագետներ, վաճառքի մենեջերներ:






































