
1997-ին հիմնադրված «Ամիկուս» ՍՊ ընկերությունն իր գործունեությունը սկսել է դեղորայքի մանրածախ առևտրով: Զարգացնելով իր բիզնեսը` «Ամիկուս»-ն ավելի քան 10 տարիների գործունեության ընթացքում գրավել է իր կայուն տեղը Հայաստան դեղորայք ներմուծող խոշոր ընկերությունների կողքին։ Ընկերությունն ամուր կապեր է ստեղծել Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ֆինլանդիայում, Հունաստանում, Սլովենիայում, Ավստրիայում, Հնդկաստանում և Ռուսաստանում դեղորայք արտադրող ընկերությունների հետ։
«Ամիկուս»-ի դեղերի ներմուծման և մանրամեծածախ իրացման, դեղաբույսերի և բժշկական պարագաների արտադրության ստորաբաժանումներում, ընդհանուր առմամբ, աշխատում է 40 մարդ։ Ընկերության դեղատնային ցանցը ներառում է 8 դեղատուն։ «Ամիկուս»-ի հաճախորդներ են շուրջ 450 ընկերություններ։ Մատակարարների թվում են ավելի քան 10 երկրների շուրջ 135 ընկերություններ։
Դեղորայքի բիզնեսի հետ միասին «Ամիկուս»-ն իրականացնում է հիվանդների խնամքի համար նախատեսված միջոցների արտադրություն:
Ներկայումս «Ամիկուս»-ը կառուցում է Եվրոմիության «Պատշաճ արտադրական գործունեության» պահանջներին համապատասխանող դեղարտադրական մասնաշենք:







































