«Դարմանթեստ Լաբորատորիս» ՍՊԸ

darmantest-logo

«Դարմանթեստ Լաբորատորիս»-ը (ԴԹԼ) հիմնադրվել է 2009-ի հունիսին, Երևանում։ ԴԹԼ-ն կենսահամարժեքության և դեղակինետիկայի գծով բացառիկ լաբորատորիա է ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՊՀ տարածաշրջանում, քանի որ այն նախագծվել և կառուցվել է միջազգային և ԱՄՆ չափանիշներին համապատասխան։ Լաբորատորիան հագեցած է ջեռուցման, օդափոխության և օդորակման մեկուսացված համակարգով, ջրամատակարարման և անվտանգության համակարգերը հատուկ նախագծվել են այնպես, որպեսզի համապատասխանեն բոլոր միջազգային ստանդարտներին։

ԴԹԼ-ի հիմնական նպատակն ու գործունեությունն է իրականացնել դեղակինետիկայի և կենսահամարժեքության հետազոտություններ` համաձայն GLP (պատշաճ լաբորատոր գործունեություն), GCP (պատշաճ կլինիկական գործունեություն) և GMP (պատշաճ արտադրական գործունեություն) ստանդարտների պահանջների։ ԴԹԼ-ում իրականացվող բոլոր գործընթացների համար մշակվել և ներդրվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) և ԱՄՆ-ի Սննդի և դեղերի վարչության (FDA) ուղեցույցների հիման վրա կազմված Գործընթացների ստանդարտ ընթացակարգեր (ԳՍԸ)։

ԴԹԼ-ն հագեցած է նորագույն և ժամանակակից անալիտիկ սարքավորումներով, համակարգիչների ու պահեստային պատճենման բարդ համակարգերով, որոնք թույլ են տալիս իրականացնել փորձաքննություններ` համապատասխան միջազգային պահանջների։

ԴԹԼ-ի անխափան աշխատանքն իրականացվում է բարձր որակավորում ունեցող մասնագետների թիմի կողմից, ովքեր, ի լրումն իրենց ստացած բարձրագույն կրթության, վերապատրաստման դասընթացներ են անցել ԱՄՆ-ում, Եվրոպայում, ինչպես նաև մասնակցել Հայաստանում կազմակերպված որակավորման միջազգային դասընթացների։

ԴԹԼ-ն պահպանում և մշտապես կատարելագործում է լաբորատորիայում անցկացվող փորձաքնությունների որակի հսկողության, անվտանգության, Էթիկայի և գաղտնիության պահպանման բարձր մակարդակը։

 

ԴԱՆ Միության անդամներ

left direction
right direction

Pharma-Armenia Conference 2011

pharma-armenia-banner

Pharma-Armenia EXPO 2011

pharma-armenia-expo-banner

Ֆարմա հանդես

book-review

2011 թվականի դեկտեմբերին Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը և «GXP» Գերազանցության Կենտրոնը թողարկեցին «ՖԱՐՄԱ» դեղագործական գիտական ամսագրի հերթական երրորդ համարը:

 

www.pharma-mag.am

Վիդեո

Alfa Pharm Arpimed Esculap Lambron Pharmimpex Liqvor Medical Horizon Tonus-Les Վիտամաքս-Ե Yerevan Chemicals and Drugs Factory

Քարոզարշավ

Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo

Միջոցառումներ

Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo

Find us on Facebook
Follow us on Twitter!