
«Էսկուլապ» ընկերությունը ստեղծվել է 1996-ին և իր գործունեությունը սկսել է դեղորայքի ներմուծումից: Արագընթաց զարգացման շնորհիվ «Էսկուլապ»-ը դարձել է Հայաստանի առաջատար դեղագործական ընկերություններից մեկը, որը զբաղվում է դեղամիջոցների արտադրությամբ, ներմուծմամբ, արտահանումով, մեծածախ և մանրածախ վաճառքով:
Ընկերության դեղորայքի ուղիղ մատակարարներ են ավելի քան 20 առաջատար դեղագործական ընկերություններ Եվրոպայից, ԱՄՆ-ից, ԱՊՀ երկրներից և Հնդկաստանից:
1998-ին հիմնվել է «Էսկուլապ»-ի դեղագործական արտադրությունը: Ներկայումս ընկերությունն արտադրում է ավելի քան 70 անվանում դեղամիջոցներ, այդ թվում հակաբորբոքային, գալենային (բուսական ծագմամբ ոգեթուրմեր) դեղորայք, քսուկներ, հականեխիչներ:
Տեսականու և արտադրության ծավալների ընդլայնման նպատակով ընկերությունը կայացրել է նոր գործարան կառուցելու որոշում, որը սկսել է աշխատանքը 2010-ի 4-րդ եռամսյակում:
2002 -ից «Էսկուլապ» ընկերութունն իր արտադրանքն արտահանում է Վրաստան:
2002-ին սկսվել է «Էսկուլապ» դեղատնային ցանցի զարգացումը, որը ներկայումս ընդգրկում է 26 դեղատուն:







































