«ՖԻԿ Մեդիկալ»

հայաստանյան ներկայացուցչություն

fic-medical-logo

«ՖԻԿ Մեդիկալ» ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում գրանցվել է 2008-ի հոկտեմբերի 17-ին, սակայն ընկերության արտադրանքը հայրենական շուկայում ներկայացվում է 1997-ից։ Ներկայումս «ՖԻԿ Մեդիկալ»-ի կազմում են ֆրանսիական հինգ լաբորատորիաներ. «Boushara Recordati», «Mayoly Spindler», «Omega Pharma», «Rosa PhytoPharma» և «NIGY»։ 2008-ի մարտին «ՖԻԿ Մեդիկալ» ընկերությունը ձեռք է բերվել իտալական «Recordati Group» կոնցեռնի կողմից, և ներկայումս ընկերությունն այդ կոնցեռնի ստորաբաժանումներից մեկն է։ Դա տալիս է հայրենական շուկայում ներկայացվող դեղամիջոցների տեսականին ընդլայնելու հեռանկարային հնարավորություն։

«ՖԻԿ Մեդիկալ»-ի ներկայացուցչության առաքելությունն է ընկերության բրենդերի առաջխաղացումը, բժիշկներին վերոնշյալ լաբորատորիաների արտադրանքի մասին անհրաժեշտ տեղեկատվության ու նյութերի տրամադրումը և Հայաստանի դեղագործական շուկայում արտադրանքի տեսականու առաջխաղացման ապահովումը։ «ՖԻԿ Մեդիկալ»-ի հայաստանյան ներկայացուցչության հաստիքակազմում են չորս աշխատակիցներ՝ ընկերության մենեջերը և երեք բժշկական ներկայացուցիչներ։

Ներկայացուցչությունը չի զբաղվում դեղամիջոցների վաճառքով։ «ՖԻԿ Մեդիկալ» ընկերության արտադրանքը (ներառյալ գեղահարդարման միջոցները) իրացվում է մեծածախ և մանրածախ դեղատնային ցանցի միջոցով։ Հայաստանում ընկերության պաշտոնական և միակ դիստրիբուտորը «Ֆարմ Թրաստ» ՍՊ ընկերությունն է։

«ՖԻԿ Մեդիկալ» ընկերության արտադրանքի տեսականին ներառում է «քիթ-կոկորդ-ականջ» խմբի, մանկաբարձությունում և գինեկոլոգիայում, մանկաբուժությունում, մաշկաբանությունում և կոսմետոլոգիայում, գաստրոէնտերոլոգիայում կիրառվող դեղամիջոցները։

www.ficmedical.ru, www.recordati.com

 

ԴԱՆ Միության անդամներ

left direction
right direction

Pharma-Armenia Conference 2011

pharma-armenia-banner

Pharma-Armenia EXPO 2011

pharma-armenia-expo-banner

Ֆարմա հանդես

book-review

2011 թվականի դեկտեմբերին Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը և «GXP» Գերազանցության Կենտրոնը թողարկեցին «ՖԱՐՄԱ» դեղագործական գիտական ամսագրի հերթական երրորդ համարը:

 

www.pharma-mag.am

Վիդեո

Alfa Pharm Arpimed Esculap Lambron Pharmimpex Liqvor Medical Horizon Tonus-Les Վիտամաքս-Ե Yerevan Chemicals and Drugs Factory

Քարոզարշավ

Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo

Միջոցառումներ

Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo

Find us on Facebook
Follow us on Twitter!