«Լագի» ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին՝ որպես դեղագործական արտադրանքի մեծածախ ընկերություն։ Արդեն 12 տարի է, ընկերությունը համաշխարհային դեղագործական արդյունաբերության առաջատար ամերիկյան «Pfizer H.C.P. Corporation» ընկերության ներկայացուցիչն է Հայաստանում։ Բացի այդ, «Լագի»-ն հաջողությամբ ներկայացրել է «Cilag AG», «Nycomed» ընկերությունների շահերը։
«Լագի»-ն պայմանագրային հիմունքներով համագործակցում է նաև գեղարարական ապրանքներ արտադրող ռուս-ֆրանսիական «Գրին Մամա» ընկերության հետ։
Ճկուն գնային քաղաքականության շնորհիվ «Լագի»-ն շատ հարմար գործընկեր է բոլոր հիմնական մեծածախ ընկերությունների, ինչպես նաև Հայաստանի խոշոր և ոչ միայն մեծ դեղատների համար։ Ընկերությունը կապեր ունի հանրապետության շատ շրջանների ձեռնարկությունների հետ։ 2011թ.-ից «Լագի»-ն իր գործընկերների պրեպարատների առաջարկով մտել է հանրապետության դեղերի պետական գնումների շուկա։
Բացի մեծածախ առևտրից, «Լագի»-ն զբաղվում է դեղատնային սպասարկումով։ Ընկերությանն է պատկանում Երևանի ամենախոշոր դեղատներից մեկը, որի միջոցով այն իրականացնում է մանրածախ դեղատնային սպասարկում։
«Լագի»-ի հավատամքն է. ազնվություն, օրինավորություն, բարեխղճություն՝ գործընկերների և հաճախորդների հետ աշխատանքում։







































