«Լամբրոն-Ֆարմիմպէքս» ընկերությունն իր գործունեությունն սկսել է 1994-ից՝ զբաղվելով տարատեսակ դեղամիջոցների ներմուծմամբ և մեծածախ առևտրով: 1998-ին «Լամբրոն-Ֆարմիմպէքս»-ը և «Գեդեոն Ռիխտեր» հունգարական առաջատար ընկերությունը հիմնեցին «Ռիխտեր-Լամբրոն» հայ-հունգարական դեղագործական ընկերությունը:
«Ռիխտեր-Լամբրոն»-ն ունի մեծ պահեստներ, որտեղ ապահովված են դեղերի պահպանման համար բոլոր անհրաժեշտ պայմանները: Ընկերության կազմում գործում է նաև «Գեդեոն Ռիխտեր» դեղատուն» անվանմամբ դեղատների ցանցը:
Երկու ընկերություններն, ընդհանուր առմամբ, ունեն ավելի քան 80 աշխատող։
«Լամբրոն-Ֆարմիմպէքս»-ի և «Ռիխտեր-Լամբրոն»-ի մատակարարներ են ԱՄՆ-ի, եվրոպական երկրների, Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների, Վրաստանի և ասիական երկրների շուրջ 25 դեղագործական ընկերություններ։
Մատակարարվող դեղագործական արտադրանքը պահեստավորվում է 450 քմ տարածք ունեցող պահեստում, որը համապատասխանում Եվրոմիության «Պատշաճ բաշխման գործունեության» (EU GDP) ստանդարտներին։







































