հայաստանյան ներկայացուցչություն
«Մեդա Ֆարմասյուտիկլ Զվիտցերլանդ»» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունն ընկերության շահերը Հայաստանում ներկայացնում է 2009-ից, թեև այն պաշտոնապես դեռ չի բացվել։
«Մեդա Ֆարմասյուտիկլ Զվիտցերլանդ»-ի առաքելությունն է Հայաստանի տարածքում որակյալ դեղամիջոցներ ներկայացնելը, առողջապահության որակի բարձրացմանը նպաստելը, իսկ նպատակներն են՝ նոր որակյալ դեամիջոցների և բուժման մեթոդների մասին բժիշկներին, դեղագետներին և առողջապահության ոլորտի այլ աշխատողներին տեղեկատվության տրամադրումը։ Ներկայացուցչությունում աշխատում է 3 մասնագետ։
Ներկայացուցչության մատակարարներ են «Մեդա Ֆարմա Գերմանիա», «Մեդա Ֆարմասյուտիկլ Զվիտցերլանդ», «Այ Սի Էն Լեհաստան» և «Այ Սի Էն Հունգարիա» ընկերությունները, որոնց արտադրանքն իրացվում է պաշտոնական դիստրիբուտոր 5 հայկական ընկերությունների ուղիներով։
«Մեդա Ֆարմասյուտիկլ Զվիտցերլանդ»-ը մտնում է «Մեդա» ընկերության կազմի մեջ, որը հիմնվել է 2000-ին, Շվեդիայում։
«Մեդա»-ն առաջատար միջազգային դեղագործական ընկերություն է, որը շեշտը դնում է մինչև վերջնական կլինիկական փուլը արտադրանքի մշակման և մարքեթինգի վրա։ «Մեդա»-ի արտադրանքն իրացվում է աշխարհի 120 երկրներում: Ընկերությունն իր կազմակերպություններով ներկայացված է 50 երկրներում։
Ընկերության ռազմավարության ու հայեցակարգի էությունն է՝ պացիենտներին առաջարկել օրգինալ, բարձրարդյունավետ և անվտանգ դեղամիջոցներ, որոնք կիրառվում են բժշկության 7 ոլորտներում. դրանք են՝ նյարդաբանությունը, վիրաբուժությունը, գինեկոլոգիան, մաշկաբանությունը, պուլմոնոլոգիան, սրտաբանությունը, ներքին հիվանդությունները։
«Մեդա» ընկերությունն իր աշխատանքը կառուցում է հիմնվելով օրենքներին հետևելու, մարդկանց և շրջակա միջավայրի նկատմամբ հարգանքի վրա։







































