հայաստանյան ներկայացուցչություն
Pfizer ընկերությունը, որը հիմնադրվել է 1849 թ. Նյու-Յորքում, հանդիսանում է աշխարհի խոշորագույն կենսադեղագործական կոնցեռն, որը համաշխարհային դեղագործության առաջատար է դեղորայքի արտադրման և վաճառքի քանակով, և իր գործունեությունն իրականացնում է աշխարհի է ավելի քան 150 երկրներում:
Այսօր Pfizer-ին պատկանում է նորարար դեղամիջոցների գլխավոր թղթապանակը` տարբեր հիվանդությունների կանխարգելման և բուժման համար: Pfizer-ը զբաղեցնում է առաջատար դիրքեր նոր դեղամիջոցների ստեղծման բնագավառում ուռուցքաբանական, նյարդաբանական, սրտանոթային հիվանդությունների և շաքարախտի բուժման համար: Ընկերության դեղամիջոցները արտադրվում են 93 գործարաններում, որոնք տեղադրված են 40 երկրներում: Pfizer ընկերության հիմնական արժանիքն այն է, որ երկրագնդի բոլոր անկյուններում օր ու գիշեր նրա դեղամիջոցները օգնում են միլիոնավոր մարդկանց:
Յուրաքանչյուր օր Pfizer-ը ներդնում է 30 միլիոն դոլար /տարեկան մոտ 7.5 մլրդ դոլար/ գիտական հետազոտությունների համար, որոնք ուղղված են նոր արդյունավետ դեղամիջոցների արտադրմանը: Ավելի քան 500 գիտական նախագծեր իրականացվում են աշխարհի խոշորագույն գիտահետազոտայկան կենտրոններում – ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա, Շվեդիա, Ճապոնիա, Սինգապուր և Կանադա:
Բոլորին հայտնի այնպիսի ապրանքանիշերը ինչպիսիք են ԼԻՊՐԻՄԱՐ-ը, ՆՈՐՎԱՍԿ-ը, ԼԻՐԻԿԱ-ն, ՍՈՒՏԵՆՏ-ը, ՎԻԱԳՐԱ-ն, ԴԻՖԼՅՈՒԿԱՆ-ը, ՑԵԼԵԲՐԵԿՍ-ը, ԶՈԼՈՖՏ-ը, ստեղծված և արտադրված են Pfizer-ի կողմից և ապահովում են ընկերության առաջատար դիրքերը համաշխարհային դեղագործական շուկայում:
Հիվանդների և հաճախորդների պահանջների բավարարման, ինչպես նաև բաժնետերերի նկատմամբ պարտականությունների կատարման նպատակով, Pfizer-ն անընդհատ կատարելագործում է բիզնեսի վարման եղանակները, հետևում է ընկերության գործունեության թափանցիկությանը և կառավարման որոշումներ ընդունելիս պարտադիր հաշվի է առնում առողջապահության ոլորտում մասնագետների կարծիքները: Շուկայում Pfizer-ի կողմից կիրառվող մրցունակ պայքարի մեթոդները միշտ օրինական և էթիկական են: Ընկերությունը բժիշկների, հիվանդների, գիտնականների, պետական կարգավորող մարմինների, գործընկերների, մատակարարների և վաճառողների հետ հարաբերությունները կառուցում է պատասխանատվության և կարգապահության սկզբունքների վրա: Ընկերոքւթյան բոլոր գործընկերների նկատմաբ ազնվությունն ու արդարությունը նրա աշխատանքի անփոփոխ կանոնն է:
Միայն միասին մենք կարող ենք բարելավվել մարդկանց առողջությունը և դարձնել նրանց կըանքը երջանիկ:







































