«Ֆարմ Գոհար» ՍՊԸ

pharm-gohar

«Ֆարմ Գոհար» ընկերությունը հիմնվել է 2001-ին: Մինչ օրս ընկերության հիմնարար սկզբունքներն են`առաջարկվող ապրանքների երաշխավորված որակը և հաճախորդների և գործընկերների հետ հաղորդակցման բարձր մակարդակը։ Ընկերությունն երաշխավորում է իր կողմից առաջարկվող դեղերի և ապրանքների որակն ու իսկությունը, ինչի մասին վկայում են համապատասխան արտոնագրերն ու փաստաթղթերը:

Ընկերության գործունեության հիմնական տեսակն է` դեղամիջոցների, միանգամյա օգտագործման գործիքների մեծածախ և մանրախած ներմուծումն ու վաճառքը: «Ֆարմ Գոհար» -ն իրացնում է Հայաստանում մի շարք մեծ պահանջարկ ունեցող դեղեր ինչպես խրոնիկ հեպատիտների, այնպես էլ ուռուցքաբանական հիվանդությունների բուժման համար:

Բացի դեղորայքից, ընկերությունն առաջարկում է հիգիենայի պարագաների, խնամքի միջոցների և կոսմետիկ ապրանքների լայն տեսականի, ինչպես նաև ապրանքներ երեխաների և նորածինների համար: «Ֆարմ Գոհար» դեղատանը ներկայացված է քաշի կարգավորման համար դեղաբույսերի և պրեպարատների լայն ընտրանի: Որակավորված անձնակազմը տեղեկություններ է տրամադրում դեղատան բոլոր լավագույն ապրանքների մասին և անհրաժեշտության դեպքում կօգնի ճիշտ ընտրել անհրաժեշտ պրեպարատներն ու սարքավորումները: «Ֆարմ Գոհար» ընկերության հիմնական գերակայությունն է հանդիսանում դեղորայքի մատչելիությունը սպառողների լայն շրջանակի համար: «Ֆարմ Գոհար»-ի պահեստները համապատասխանում են պահպանման բոլոր չափանիշներին և չափորոշիչներին:

Սկսած 2000թ. «Ֆարմ Գոհար» ընկերությունը Հայաստանում հանդիսանում է աշխարհահռչակ շվեյցարական դեղագործական «F. Hoffman - La Roche» ֆիրմայի ներկայացուցիչ (դիստրիբյուտոր), գործելով որպես կոնսիգնացիոն պահեստ և գլխավոր դեղատուն: «Ֆարմ Գոհար» դեղատունը Հայաստանում իրացնում է «F. Hoffman - La Roche»-ի բացառիկ դեղորայք, այդ թվում ուռուցքաբանության ուղղության։

2006թ.-ից ընկերությունը հանդիսանում է «Amoun pharmaceuticals» եգիպտական առաջատար ֆիրմայի բացառիկ ներկայացուցիչ և հանդիսանում է ընկերություն, որն առաջարկում է հայ սպառողին այդ արտադրողի բացառիկ արտադրանքը: Կազմակերպությունը Հայաստանում նաև ներկայացնում է էսթետիկական բժշկության սարքերի արտադրության մեջ առաջատար հանդիսացող բրիտանական «CyDen» ընկերությունը:

www.pharmgohar.am

 

ԴԱՆ Միության անդամներ

left direction
right direction

Pharma-Armenia Conference 2011

pharma-armenia-banner

Pharma-Armenia EXPO 2011

pharma-armenia-expo-banner

Ֆարմա հանդես

book-review

2011 թվականի դեկտեմբերին Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը և «GXP» Գերազանցության Կենտրոնը թողարկեցին «ՖԱՐՄԱ» դեղագործական գիտական ամսագրի հերթական երրորդ համարը:

 

www.pharma-mag.am

Վիդեո

Alfa Pharm Arpimed Esculap Lambron Pharmimpex Liqvor Medical Horizon Tonus-Les Վիտամաքս-Ե Yerevan Chemicals and Drugs Factory

Քարոզարշավ

Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo

Միջոցառումներ

Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo

Find us on Facebook
Follow us on Twitter!