
Ավելի քան 10 տարի «Վիտամաքս-Ե» ընկերությունը զբաղվում է «Նարինե» պրոբիոտիկի արտադրությամբ: Ընկերությունն արտադրում է ավելի քան 15 մանրէներ, որոնց հիման վրա ստանում է շուրջ 50 մանրէային դեղամիջոցներ:
Ավելի քան 5 տարի «Վիտամաքս-Ե» ընկերությունը մշակում, արտադրում և իրացնում է ԿՉԿ «Նարինե» բարձրորակ պրոբիոտիկը (կուլտուրաների չոր կենսազանգված փոշու և դեղապատիճների տեսքով) Lactobacillus acidophilus Er-2 317/402 «Նարինե» շտամմի հիման վրա:
Ներկայումս «Վիտամաքս-Ե» ՍՊԸ-ն միակն է տարածաշրջանում, որն արտադրում է չոր պրոբիոտիկների խառնուրդներ, որոնք իրենցից ներկայացնում են բնական միկրոկենսաբանական միջոցներ (գրամմդրական մանրէներ) և հանդիսանում են հակամանրէնային նյութերի, վիտամինների մակրո- և միկրոտարրերի աղբյուր:
Ընկերության արտադրանքը հիմք է հանդիսանում հետևյալ տեսականու արտադրության համար.
- աղեստամոքսային ուղու բարձրարդյունավետ կենսակարգավորիչներ,
- դիետիկ և առողջարարական սննդամթերք,
- դիմահարդարման և հիգիենայի միջոցներ։
ՉԿՉ «Նարինե» արտադրանքի բարձր արդյունավետությունը հաստատված է կլինիկական հետազոտություններով և կոչված է վերականգնել և ամրապնդել մարդու առողջությունը, ապահովել հիվանդությունների կանխարգելումը և բարելավել բնակչության կյանքի որակը: Ընկերության ամբողջ արտադրանքը թողարկվում է հայրենական բացառիկ տեխնոլոգիաներով, որոնք մշակվել են ընկերության գիտաշխատողների կողմից: «Վիտամաքս-Ե» ընկերությունը կատարում է արդյունավետ գիտահետազոտական աշխատանքներ կենսատեխնոլոգիաների ոլորտում, իրականացնում գիտատեխնիկական համագործակցություն ՀՀ ԳԱԱ Կենսատեխնոլոգիայի ԳՀԻ-ի հետ, ինչպես նաև համատեղ գործունեություն ճապոնական գիտական հաստատությունների հետ՝ «Նարինե»-ի հիման վրա նոր արտադրանքի մշակման համար: Ընկերությունը կանոնավոր մասնակցում է միջազգային ցուցահանդեսների, սիմպոզիումների և գիտաժողովների, առողջ ապրելակերպի և ռացիոնալ սնվելու վերաբերյալ գիտագործնական կոնֆերանսներ և սեմինարներ է կազմակերպում ու անցկացնում բնակչության, բժշկական և կանխարգելման հիմնարկների աշխատակիցների հետ:
«Վիտամաքս-Ե» ընկերությունը հումք, պատրաստի արտադրանք և կիսաֆաբրիկատներ է արտահանում շուրջ 20 երկրներ` Ճապոնիա, Թայվան, Բելգիա, ԱՊՀ երկրներ:







































