ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ (ԱԱՊ)

CCI-RA-logo

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը (ԱԱՊ) ձևավորվել է 2002-ի ապրիլին, «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» ՀՀ օրենքի հիման վրա։ ԱԱՊ-ների համակարգը ներառում է ՀՀ ԱԱՊ-ը (www.armcci.am), Երևան քաղաքի և մարզերի ԱԱՊ-ները, ինչպես նաև ՀՀ ԱԱՊ-ի հիմնադրած մի շարք կազմակերպություններ: Երևան քաղաքի և մարզային պալատները ՀՀ օրենքով սահմանված կարգով միավորվել և ստեղծել են իրենց ընդհանրական շահերը ներկայացնող ՀՀ ԱԱՊ: Այն համակարգում է Երևան քաղաքի և մարզային պալատների գործունեությունը, ներկայացնում է Պալատների համակարգը ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում:

Լինելով շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ առևտրային կազմակերպություն՝ ՀՀ ԱԱՊ-ն ներկայացնում է փոքր, միջին և խոշոր ձեռնարկատիրության շահերը, որոնց գործունեության շրջանակները ներառում են գործարարության բոլոր ոլորտները։

Պալատի հիմնական առաքելությունն է գործարար մթնոլորտի բարելավումը, արտահանման և ներդրումների խթանումը, աջակցությունը փոքր և միջին ձեռներեցությանը՝ վերջնարդյունքում ապահովելով տնտեսական աճ։

ՀՀ ԱԱՊ-ի բազմաբնույթ գործունեության հիմնական նպատակն է Հայաստանի տնտեսության զարգացմանը և համաշխարհային տնտեսությանը ինտեգրմանն աջակցելը, գործարարության զարգացման համար բարենպաստ պամաններ ապահովելը, տնտեսվարող սուբյեկտներին արտասահմանյան գործընկերների հետ փոխշահավետ համագործակցություն հաստատելու գործում օժանդակության ցուցաբերումը։ ՀՀ ԱԱՊ-ի գործունեության կարևորագույն մաս է կազմում գործարարության շահերի պաշտպանությունը հարկային, մաքսային և գործարարությանն առնչվող օրենսդրական դաշտի կատարելագործման գործընթացում։

ՀՀ ԱԱՊ նախագահին իրավունք է վերապահված մասնակցելու ՀՀ կառավարության նիստերին: Նա հանրապետական մի շարք հանձնաժողովների անդամ է՝ ներառյալ ՀՀ վարչապետի նախագահությամբ գործող Գործարարության աջակցման խորհրդի, Ապրանքների և ծառայությունների որակի ամենամյա մրցանակներ շնորհող կառավարական հանձնաժողովի, Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի հոգաբարձուների խորհրդի, Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության հանձնաժողովի։

Պալատն ակտիվորեն մասնակցում է Հայաստանի և արտասահմանյան մի շարք երկրների (Ավստրիա, Գերմանիա, Ուկրաինա, Բելառուս, Բուլղարիա, Ղազախստան, Վրաստան, Սիրիա, Չինաստան, Իրան, Լիբանան, Կիպրոս) միջկառավարական առևտրատնտեսական հանձնաժողովների աշխատանքներին։

 

ԴԱՆ Միության անդամներ

left direction
right direction

Pharma Armenia

pharma-armenia-banner

Ֆարմա հանդես

pharma-8

2014 թվականի ապրիլին Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը և «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնը թողարկեցին «ՖԱՐՄԱ» դեղագործական գիտական ամսագրի հերթական ութերորդ համարը։

 

www.pharma-mag.am

Վիդեո

Alfa Pharm Arpimed Esculap Lambron Pharmimpex Liqvor Medical Horizon Tonus-Les Վիտամաքս-Ե Yerevan Chemicals and Drugs Factory

Միջոցառում

Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo

Քարոզարշավ

Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo

Find us on Facebook
Follow us on Twitter!