Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա

eriicta-logo

Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան (ԵԿՏԱ) պետության մասնակցությամբ, շահույթ չհետապնդող հիմնադրամ է, որը  բուհական և հետբուհական կրթությունից բացի առաջարկում է նաև եվրոպական չափորոշիչներին համապատասխան մասնագիտական վերապատրաստման և վերաորակավորման դասընթացներ: ԵԿՏԱ-ն ստեղծվել է եվրոպական մի շարք երկրների կրթական հաստատությունների հետ կնքված պայմանագրերի և համաձայնագրերի հիման վրա: Ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ Կառավարության 2001 թ. հոկտեմբերի 15–ի N 978 որոշմամբ: ՀՀ կառավարությունը հանդիսանում է ԵԿՏԱ-ի հիմնադիր կողմ:

ԵԿՏԱ-ի մասնաճյուղերը գործում են Գյումրի, Վանաձոր,  Գավառ և Իջևան քաղաքներում: Ակադեմիան իր եվրոպական գործընկերների հետ Երևանում և ՀՀ տարբեր մարզերում իրականացնում է նաև կարճաժամկետ կրթական ծրագրեր նպատակային տարբեր խմբերի համար:

Նպատակները՝

  • Հայկական և եվրոպական կրթական ծրագրերի զուգակցում միջազգային չափանիշներին համապատասխան
  • Նորագույն կրթական տեխնոլոգիաների ներդրում
  • Տարածաշրջանային համագործակցություն և երկխոսություն Հայաստանի և հարևան պետությունների կրթական հաստատությունների միջև
  • Մրցունակ կադրերի պատրաստում ՀՀ-ի և տարածաշրջանի երկրների համար
  • Մրցակցային ուսուցման առաջարկ
  • Եռալեզու կրթական ծրագրերի իրականացում
  • Մասնակցություն եվրոպական կրթական համակարգին ինտեգրվելու գործընթացներին
  • Առարկայական ճկուն ծրագրերի միջոցով շուկայի պահանջների բավարարում
  • Տեխնիկական լավագույն բազայի առկայություն
  • Բազմալեզու հաղորդակցման հմտությունների ձևավորում 
 

ԴԱՆ Միության անդամներ

left direction
right direction

Pharma Armenia

pharma-armenia-banner

Ֆարմա հանդես

pharma-10

2015 թվականի ապրիլին Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը և «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնը թողարկեցին «ՖԱՐՄԱ» դեղագործական գիտական ամսագրի հերթական 10-րդ համարը։

www.pharma-mag.am

Վիդեո

Alfa Pharm Arpimed Esculap Lambron Pharmimpex Liqvor Medical Horizon Tonus-Les Վիտամաքս-Ե Yerevan Chemicals and Drugs Factory

Միջոցառում

Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo

Քարոզարշավ

Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo

Find us on Facebook
Follow us on Twitter!