Ի՞նչ խնդիրներ է ստեղծում դեղերի դրոշմապիտակավորման մասին որոշումը

khndirner-degh-news-am

Դեղամիջոցների դրոշմապիտակավորման մասին օրենքում անիմաստ, աննպատակահարմար եւ նորմալ աշխատանքին խոչընդոտող էլեմենտներ կան, որոնք լուրջ խնդիրներ են ստեղծում մասնավոր հատվածի համար: Լրագրողների հետ զրույցում այս կարծիքն է արտահայտել Դեղարտադրողների եւ ներկրողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:


Նրա խոսքով՝ Հայաստանում դեղամիջոցների շուկան գործում է միջազգային չափանիշներին համապատասխան, ԱՀԿ-ի կանոնակարգով եւ երեւի ամենաթափանցիկ ոլորտներից մեկն է: Իսկ դրոշմապիտակավորումը միայն ավելորդ դժվարություններ է ստեղծելու դեղարտադրողների եւ ներմուծողների համար:

Դրոշմապիտակավորումը քանակական եւ գնային վերահսկման նպատակ է հետապնդում, սակայն, ինչպես նշել է մասնագետը, դեղամիջոցները՝ ի տարբերություն այլ արտադրատեսակների, ներմուծման ժամանակ երեք անգամ վերահսկողություն են անցնում՝ մաքսային մարմինների, առողջապակահան մարմինների եւ փորձագիտական կենտրոնի կողմից: Յուրաքանչյուր հաբ, յուրաքանչյուր սրվակ գրանցվում է, այնպես որ ստվերն այս ոլորտում չնչին է, եւ վերահսկողություն սահմանելու համար դրոշմապիտակավորում իրականացնելը անիմաստ է՝ ոչ մի այլ երկրում նման բան չի արվում:

Սամվել Զաքարյանը թվարկել է մի քանի խնդիր, որոնք կարող են առաջանալ եւ արդեն առաջանում են դրոշմապիտակավորման պատճառով.

  • Դեղերի ներմուծումն ու արտահանումը կդժվարանա: Մի շարք խոշոր դեղարտադրող կազմակերպություններին շատ ավելի հեշտ կլինի ուղղակի փակել իրենց ներկայացուցչությունը Հայաստանում եւ չհամագործակցել այս երկրի հետ, քան Հայաստան բերվող փոքր խմբաքանակների պատճառով կասկածի տակ դնել իրենց իմիջն ու արտադրանքի որակը:
  • Դրոշմապիտակները կարող են խթանել կեղծ դեղերի վաճառքը Հայաստանում: Ինչպե՞ս: Եթե փաթեթի վրա դրոշմապիտակ է դրված, դրա միջի դեղամիջոցը կարող են վաճառել, իսկ մաքսանենգ ճանապարհով ներկրված հաբերը՝ դնել այդ փաթեթի մեջ:
  • Դեղերի դրոշմապիտակավորումը ավելորդ ծախսեր է ստեղծում դեղարտադրողների համար. դրոշմապիտակավորումը ձեռքով իրականացնող աշխատողներին պետք է հավելյալ աշխատավարձ վճարել, պետք է նոր պահեստներ գնել կամ վարձել: Այդ ամենը կանդրադառնա դեղերի գների վրա եւ կբարձրացնի դրանք:
  • Դեղերի արտադրման պրոցեսը մի փակ ցիկլ է, որտեղ չկա այնպիսի պահ, երբ կարելի է դրոշմապիտակավորել այդ դեղերը: Դրոշմապիտակավորման պատճառով արտադրողները ստիպված կլինեն խախտել դեղերի արտադրման պրոցեսը:
  • Դեռ շատ հարցեր պարզ չեն. կոնկրետ որտե՞ղ է պետք խփել այդ դրոշմապիտակը՝ մե՞ծ տուփի վրա, փո՞քր տուփի վրա:
  • Քանի որ դրոշմապիտակավորման պատճառով դեղերի արտադրության պրոցեսը խափանվում է, շատ արտադրողներ եւ ներմուծողներ դժվարանում են ժամանակին հասցնել իրենց արտադրանքը հիվանդանոցներին եւ դեղատներին: Որոշ արտադրողներ դեռ չեն էլ ստացել իրենց հասանելի դրոշմապիտակները:

Դրոշմապիտակավորման օրենքը նաեւ շատ այլ խնդիրներ եւ խոչընդոտներ կարող է ստեղծել: Սամվել Զաքարյանի կարծիքով՝ այս որոշումն ընդունվել է ոչ մասնագիտական մոտեցման արդյունքում: Նա հիշեցրել է նաեւ, որ երկու տարի առաջ մասնավոր հատվածը հուշագիր էր կնքել կառավարության հետ, ըստ որի, բոլոր օրենսդրական փոփոխությունները պետք է քննարկվեն մասնավոր հատվածի հետ: Բայց այս դեպքում դա չի արվել. նախագիծը շատ արագ ընդունվել եւ հաստատվել է, իսկ մասնավոր հատվածը փաստի առաջ է կանգնել:

 

MPI Union Members

left direction
right direction

Pharma Armenia

pharma-armenia-banner

Pharma Magazine

pharma-10

In April 2015 Medicine Producers and Importers Union of Armenia and “GXP” Centre of Excellence published the 10th issue of pharmaceutical scientific magazine “PHARMA”.

 

www.pharma-mag.am


Find us on Facebook
Follow us on Twitter!