We in Press

GMP-ն սողանքների տեղ չի թողնում

Սակայն այդ ամենին հասնելու համար դեղագործներից մեծ ծախսեր են պահանջվում

Կառավարությունը նոյեմբերի 25-ին արդեն վերջնական որոշում է կայացրել, որ մինչեւ 2012 թվականի հունվարի 1-ը մեր երկրում բոլոր դեղագործները պետք է անցնեն եվրոպական չափանիշներով դեղարտադրությանը՝ «Պատշաճ արտադրական պահանջներին» (GMP): Բանն այն է, որ աշխարհի բոլոր երկրներում դեղերն արտադրվում են հենց այս չափանիշներով, սակայն մեր երկրում 2 անգամ 5 տարի ժամկետով պարտադիր կերպով կիրառելու այս գործընթացը հետաձգվել է, որպեսզի հին՝ Խորհրդային Միության ժամանակ հաստատված չափանիշներով աշխատող դեղագործական ընկերությունները կարողանան իրենց շինությունները, սարքավորումներն ու աշխատողներին համապատասխանեցնել GMP-ի պահանջներին: Հիմա կառավարությունը որոշել է, որ 1 տարի ժամկետ այդ ամենն անելու համար արդեն բավարար է: Այս նոր չափորոշիչներին հետեւող, ստուգող ու լիցենզիա տվող մարմին է դառնալու «Դեղերի գրանցման գործակալությունը», որը պետք է անդամակցի PIS-ին՝ «Պատշաճ արտադրական պահանջների» ապահովման համաշխարհային կազմակերպության անդամ, որպեսզի Հայաստանում արտադրված դեղերը ճանաչվեն նաեւ այլ երկրներում:

Read more...

GMP՝ անցագիր դեղերի միջազգային շուկայի համար

gmp-pressԱՄՆ–ի Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագիրը եւ Դեղ արտադրողների եւ ներմուծողների միությունը՝ ՀՀ առողջապահության եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների, Զարգացման հայկական գործակալության եւ Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի հետ համատեղ երեկ «Մարիոթ–Արմենիա» հյուրանոցում կազմակերպել էին Հայաստանի դեղագործական մրցունակության միջազգային երրորդ համաժողովը։    Կազմակերպիչների նպատակն էր ներկայացնել Հայաստանում դեղագործության մրցունակության առաջին՝ 2008–ի համաժողովից ի վեր ոլորտի ձեռքբերումները, քննարկել միջազգային չափորոշիչների ներդրման գործընթացը, մասնագետների վերապատրաստման ընդլայնումը, ինչպես նաեւ համագործակցության հնարավորությունները խթանելու եւ արտասահմանյան նոր գործընկերներ գտնելու համար։ Ողջունելով համաժողովի աշխատանքները, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը նշեց, որ զարգացած երկրներում դեղագործությունը դասվում է ամենաշահութաբեր եւ դինամիկ զարգացող բնագավառների թվին՝ միաժամանակ՝ որպես շուկայի հատուկ բաղադրիչ կարգավորվում է պետական իշխանության մարմինների կողմից եւ վերահսկվում ապահովագրական բժշկության կողմից։

Read more...

Հայաստանի առողջապահության ոլորտի կազմակերպությունները Համագործակցության հուշագիր կնքեցին

Նոյեմբերի 5-ին Երևանում «Հայկական բժշկական ասոցիացիա», «Հայկական դեղագործական ասոցիացիա» և «Հայկական հոգեբուժական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունները և Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը (ԴԱՆ Միություն) կնքեցին Համագործակցության հուշագիր։ Համագործակցության հուշագրի կնքումով կողմերը հաստատեցին իրենց պատրաստակամությունը նպաստելու դեղագործության և բժշկության ոլորտներում գործարարության կայուն և շարունակական զարգացմանը, ոլորտների ձեռնարկությունների միջև համագործակցության զարգացմանը, դեղագործության ոլորտի արտադրության որակի բարելավմանը, և, դրան համապատասխան, ոլորտի արտադրանքի սպառման ծավալների մեծացմանը, ինչպես նաև առողջապահության և դեղագործության ոլորտներում գիտական ու հրատարակչական ծրագրերի իրականացմանը և գիտաժողովների կազմակերպմանը, աշխատաշուկայի պահանջների շարունակական ուսումնասիրմանը, դեռահասների և երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան ուսումնական ծրագրերի կատարելագործմանը, մասնագիտական կրթության որակի բարձրացմանը։

Read more...

Միջոցառում-շնորհանդես. Հայրենական դեղարտադրության ներկա պատկերը և զարգացման հնարավորությունները

panorama-news-vanadzor

Վանաձորում երեկ տեղի ունեցավ «Ճանաչենք հայրենական դեղարտադրությունը» խորագրով միջոցառում-շնորհանդեսը, որը «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի աջակցությամբ կազմակերպել էին Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունը և «ՋԻ Էքս Պի» գերազանցության կենտրոնը: Զրույց-հանդիպմանը քննարկվեցին հայկական դեղարտադրության ներկա իրավիճակին, զարգացման հեռանկարներին, նվաճումներին վերաբերող մի շարք հարցեր: Քննարկմանը ներկա էին Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության բաժնի ներկայացուցիչները, մարզի առողջապահության ոլորտի ավելի քան 100 ներկայացուցիչ՝ բժիշկներ, դեղագետներ:

Read more...

MPI Union Members

left direction
right direction

Pharma Armenia

pharma-armenia-banner

Pharma Magazine

pharma-10

In April 2015 Medicine Producers and Importers Union of Armenia and “GXP” Centre of Excellence published the 10th issue of pharmaceutical scientific magazine “PHARMA”.

 

www.pharma-mag.am


Find us on Facebook
Follow us on Twitter!