We in Press

Դրոշմապիտակավորման ծախսերն անելու դեպքում դեղերը կարող են թանկանալ. Դեղարտադրողների միության նախագահ

tert-am-news-2014-10

Tert.am-ը Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների (ԴԱՆ) միության նախագահ Սամվել Զաքարյանի հետ զրույցել է դեղերի դրոշմապիտակավորման մասին որոշման, գնումների գործընթացով ձեռք բերվող դեղերի որակի, ՄՄ անդամակցելու պարագայում շուկայում սպասվող փոփոխությունների մասին: Միության նախագահը նշեց, որ նոր կառավարությունը փոփոխությունները կատարելիս հաշվի չի առնում իրենց կարծիքը: «Դրոշմապիտակավորման ծախսերն անելու դեպքում կարող են դեղերի գները թանկանալ»,-հավելեց նա: Անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցությանը, Սամվել Զաքարյանը նշեց. «Իմ կարծիքով՝ երեք մեծ պետությունների բերել մեր չափանիշների՝ շատ ավելի դժվար է, քան մենք ընդունենք իրենց օրենսդրական չափանիշները: Արդյունքում օրենսդրական մասով մենք մի քայլ հետ կգնանք, քան իրենք կբարձրանան»: 

Read more...

Սամվել Զաքարյան. Տեղական դեղարտադրությունը 26 տոկոսով ավելացել է

aysor-news

Այսօր ՀՀ առողջապահության նախարարությունը և Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունը, ՀՀ կառավարության ծրագրի շրջանակներում կազմակերպել էին «Դեղերի շրջանառության ոլորտի բարեփոխումները» թեմայով քննարկում:

«Տեղական դեղարտադրությունը 2013թ-ին աճել է 26 տոկոսով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ դեղարտադրողների և ներմուծողների միության տնօրեն Սամվել Զաքարյանը:

Read more...

Ծրագրվում է ստեղծել հայ բիոտեխնոլոգների միջազգային ասոցիացիա

sam-zakarian

Դեղագործները կրթված եւ ինտելիգենտ մարդիկ են։ Նրանք շատ լավ հասկանում են, որ ապագան բիոտեխնոլոգիաներինն է։ Լինելով գործարարներ՝ նրանք նաեւ շատ լավ գիտակցում են, որ պետք է ժամանակին համընթաց քայլել եւ ստեծել նոր դեղամիջոցներ՝ դեղագործության բնագավառում մրցունակ լինելու համար։  Չէ՞ որ այժմ ամեն օր մի նոր դեղորայք է ստեղծվում։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք մասնավոր սեկտորի ներկայացուցիչները կհամաձայնեն ֆինանսավորել բիոտեխնոլոգիաների բնագավառը՝ հաշվի առնելով այն, որ այդ գործընթացը չի կարող արագ եկամուտներ բերել։

Read more...

Ս. Զաքարյան. Հնդկաստանում և՛ լավ, և՛ կասկածելի դեղարտադրողներ կան

india-press

Այսօր Երևանում տեղի ունեցավ հայ-հնդկական դեղագործական գործարար համաժողով, որին մասնակցում էին տեղի և 32 հնդկական ձեռնարկություններիի ներկայացուցիչներ:

Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը լրագրողների հետ զրույցում կարևորեց հնդիկ դեղարատադրողների փորձն ու նաև հնդկական լավագույն դեղարտադրանքի առկայությունը Հայաստանում, քանի որ կան նաև «տարօրինակ և կասկածելի» դեղարտադրող ընկերություններ, իսկ վերջին շրջանում «տարօրինակ կազմակերպություների թիվն ավելացել է, մեր կասկածները ևս շատացել են»:

Read more...

MPI Union Members

left direction
right direction

Pharma Armenia

pharma-armenia-banner

Pharma Magazine

pharma-10

In April 2015 Medicine Producers and Importers Union of Armenia and “GXP” Centre of Excellence published the 10th issue of pharmaceutical scientific magazine “PHARMA”.

 

www.pharma-mag.am


Find us on Facebook
Follow us on Twitter!